25160 դիտում
17:58 12-04-2018
Արագաչափ սարքերի մասին ցուցանակներին կից արագության սահմանափակման նշումներ տեղադրել. Կարապետյանի հանձնարարականը
Կառավարության այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը Ճանապարհային նշանների անհամապատասխանությունները վերացնելու նպատակով հանձնարարել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարների պաշտոնակատարներին, ինչպես նաեւ ոստիկանության պետին 1-ամսյա ժամկետում համատեղ քննարկել եւ, համաձայնեցնելով ոստիկանության հետ, միջոցներ ձեռնարկել ճանապարհային նշանների անհամապատասխանությունների վերացման, բնակավայրերի սկզբի եւ վերջի նշանների եւ արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից առավելագույն արագության սահմանափակման նշումներ տեղադրելու ուղղությամբ։
«Միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհներին տեղադրված մի շարք ճանապարհային նշանների ուսումնասիրման արդյունքում վերհանվել են համապատասխան նշանների անհամապատասխանություններ, որոնք կարող են տարընկալում առաջացնել վարորդների համար։
Միաժամանակ արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից կարող են տեղադրված լինել նաեւ արագության սահմանափակման վերաբերյալ նշումներ»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը։
Նմանատիպ նյութեր
1865 դիտում
12:04 26-02-2014
Մարտի 3-ից կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր
2184 դիտում
12:15 20-03-2014
Մարտի 24-ից կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր
1812 դիտում
11:12 05-06-2014
Հունիսի 9-ից կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր տեղադրված արագաչափ սարքեր
Այս բաժնից
475 դիտում
09:21 23-01-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ