1793 դիտում
12:04 26-02-2014
Մարտի 3-ից կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թ. մարտի 3-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 62.4-րդ կմ (Արմաշ գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 65.9-րդ կմ (Երասխ գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 107.9-րդ կմ (Արենի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
4. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 115.3-րդ կմ (Արփի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
5. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 122.9-րդ կմ (Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածք)` 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
6. Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 137.1-րդ կմ (Վայք քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
7. Հ-8 «Երևան-Արտաշատ-Այգավան-Մ-2» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11-րդ կմ (Մխչյան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
[i] Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: [/i]
Նմանատիպ նյութեր
2106 դիտում
12:15 20-03-2014
Մարտի 24-ից կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր
1755 դիտում
11:12 05-06-2014
Հունիսի 9-ից կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր տեղադրված արագաչափ սարքեր
1997 դիտում
20:10 01-07-2014
Հուլիսի 7-ից Երևանում կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր
Այս բաժնից
724 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
880 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
913 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները