211652_close_icon
views-count3111 դիտում article-date 14:57 12-04-2018

Դեսպան Սմբատյանի այցելել է Սաար երկրամաս, հանդիպել բարձրագույն ղեկավարության հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 10-ից 11-ը Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնեց ԳԴՀ Սաար երկրամաս: Այցի ընթացքում դեսպանին ընդունեց երկրամասի վարչապետ Թոբիաս Հանսը: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշեց երկրամասի շահագրգռվածության մասին՝ Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցություն ծավալելու ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սմբատյանն ընդգծեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, ինչպես նաև ֆրանսերեն լեզվի լայն տարածում ունեցող Սաար երկրամասի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ հանդիսացող Հայաստանի միջև ֆրանկոֆոն հարթակում սերտ գործընկերություն հաստատելու անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին դեսպան Սմբատյանը գրառում կատարեց Սաար երկրամասի կառավարության Ոսկե գրքում: Սաարի երկրամասային խորհրդարանի՝ Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի հետ հանդիպման ընթացքում վերջինս գոհունակությամբ ընդգծեց Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացի հաջող ավարտը: Շտեֆան Տոսկանիի խնդրանքով դեսպանը մանրամասն ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Հանդիպման ավարտին դեսպանը գրառում կատարեց Լանդթագի Հյուրերի ոսկե գրքում: Սաար երկրամասի Բարձրագույն երաժշտական դպրոցի ռեկտոր պրոֆ. Վոլֆգանգ Մայերի հետ ունեցած զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երաժշտական բուհերի միջև գործընկերության հեռանկարներին վերաբերող բազմաբնույթ հարցերի: Դեսպանին ընդունեց նաև Սաարբրյուքենի համալսարանի նախագահ պրոֆ. Մանֆրեդ Շմիթը: Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի և Սաարբրյուքենի համալսարանի միջև հաստատված ակտիվ փոխգործակցությունը: Կարևորվեց գործընկերության առավել ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը: Դեսպան Սմբատյանը ելույթ ունեցավ Սաարբրյուքենի համալսարանում, որին ներկա էին տարբեր ծրագրերով այդ ուսումնական հաստատությունում կրթություն ստացող Հայաստանցի ուսանողները: Ելույթից հետո դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին: Այցի շրջանակներում Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ նաև երկրամասի մայրաքաղաք Սաարբրյուքենի քաղաքապետ Շարլոտե Բրիցի, երկրամասի կրթության և մշակույթի նախարար Ուլրիխ Կոմերսոնի, երկրամասի Առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Օլիվեր Գրոլի հետ: Տեղեկանք․ Սաարը համարվում է Գերմանիայի միակ ֆրանկոֆոն երկրամասը, որտեղ տարիներ շարունակ իրականացվում է «Ֆրանսիա» ռազմավարությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր