Օրենքով գող Սերգեյ Ասատրյանը դատախազությանը բողոքել է գաղութի պայմաններից
Օսետրինա կրտսեր կամ Սերգեյ Բենթլի մականունով հայտնի 31-ամյա օրենքով գող Սերգեյ Ասատրյանը դժգոհ է գաղութի պայմաններից:
Գաղութում անհատական հյուրանոցային համար չստանալով՝ Աաստրյանը բողոքել է դատախազությանը: Որքան էլ տարօրինակ է, այդ բողոքից հետո հանձնաժողով է եկել և այժմ ստուգում է բանտարկյալների կյանքի պայմանները, հաղորդում է Primecrim.ru կայքը:
Օսետրինայից վերցրել են սմարթֆոնը, ստիպել են հանել քաղաքացիական հագուստը: Նրան տղամարդկանց հետ ընդհանուր խցում են տեղավորել: Վրդովված այս վերաբերմունքից՝ նա դատախազություն բողոք է գրել: