211652_close_icon

Երկուշաբթի երդմնակալություն է. 400 հյուրերի շարքում կլինի նաև Նազարբաևի դուստրը. «Ժողովուրդ»

views-count33987 դիտում article-date 10:24 07-04-2018
«Ժողովորդ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը մարզահամերգային համալիրում ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ կազմակերպիչները վերջին պահին լուրջ խնդրի առաջ են կանգնել, երբ պարզել են, որ համալիրը կարող է տեղավորել ընդամենը 1200 անձի, սակայն նախատեսված հյուրերի թիվը եղել է ավելի քան 1600 հոգի: Առայժմ հայտնի չէ, թե ինչպե՞ս են տեղավորելու այդ 400 հոգուն. հարցին լուծում կտան վերջին պահին, տեղում: Թերթին նաև հայտնի դարձավ, որ երդմնակալության արարողությունից արդեն երեկոյան, ի պատիվ Սարգսյանի, նախատեսված է մեծ խնջույք «Ֆլորենս» ռեստորանային համալիրում: Դրան մասնակցելու են Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության ներկայացուցիչները, ԱԺ նախագահը, փոխնախագահներն ու խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները. «շարքային» պատգամավորներից հավանաբար մի քանի հոգի կլինի: Մեզ նաև հայտնի դարձավ, որ երդմնակալության արարողությանը, ինչպես նաև գիշերը կազմակերպվելիք խնջույքին ներկա է լինելու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը՝ սենատոր Դարիգա Նազարբաևան, որը Արմեն Սարգսյանի հետ բիզնես գործընկեր է. «Ժողովուրդ» թերթը ոչ մեկ անգամ է գրել, որ Ա. Սարգսյանը Նազարբաևների ընտանիքի վստահելի անձանցից մեկն է, և նրա միջոցով են Ղազախստանի ղեկավարի ընտանիքի անդամներն օրինականացնում իրենց գումարները: Սարգսյանը նաև եղել է Ղազախստանում «Բրիթիշ պետրոլ» ընկերության ներկայացուցիչը: Հյուրերի քանակի հետ կապված խնդիրների մասով մեկնաբանությունների համար դիմեցինք ԱԺ լրատվական վարչություն, որտեղից, սակայն, ասացին, թե բոլոր հրավիրվածներն էլ ունեն իրենց տեղը: Հ.Գ. Ի դեպ, մարզահամերգային համալիրում կայանալիք երդմնակալության արարողությանը լրագրողները հետևելու են ԱԺ-ից: Այլ կերպ ասած` իշխանությունները շարունակում են սահմանափակումներ մտցնել լրատվամիջոցների, որ նույնն է՝ մամուլի ազատության նկատմամբ: Ընդ որում, անգամ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո նման սահմանափակումներ չկային»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր