Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին
Ապրիլի 6-ին, ժամը 19:51-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի թիվ 68ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից 5-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 6-ին, ժամը 17:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից (3-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 6-ին, ժամը 00:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտու փողոցի թիվ 17 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից: