5035 դիտում
09:06 06-04-2018
Նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ մի քանի տասնյակ մլն դրամի հայցեր են ներկայացվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կաշառք ստանալու համար մեղադրյալի աթոռին հայտնված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ գումարի պահանջով քաղաքացիական հայցերի շարան է սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Բարսեղյանի դեմ մի քանի տասնյակ միլիոն դրամի հայց են ներկայացրել քաղաքացիներ, նաև առևտրային բանկերը: Օրինակ` «Արդշինբանկ ՓԲԸ»-ն, դիմելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Բարսեղյանից պահանջում է գանձել 8 միլիոն 218 հազար 991.30 դրամ: Այդ գործը քննել է դատավոր Սերոբ Մանուկյանը և բավարարել հայցը:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նախկին դատավորի փաստաբան Վարդուհի էլբակյանին, որն էլ ասաց. «Գիտեմ, որ ֆինանսական խնդիրներ կային, որքանով գիտեմ` վճարվել է, բայց ես քաղաքացիական հայցերով չեմ զբաղվում և ձեռնպահ կմնան այդ հարցերին պատասխանելուց»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
13965 դիտում
14:30 01-07-2015
Շենգավիթի դատավոր Իշխան Բարսեղյանի համար օրենքը լրիվ «քաջնազարային» է. «գյադեք, էս յան, գյադեք, էն յան»
6497 դիտում
12:05 16-11-2016
Ավարտվել է դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք ստանալու գործով նախաքննությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
988 դիտում
07:12 14-03-2024
Կալանքի տակ գտնվող Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ դատարան հայցեր են ներկայացվում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»