slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Կներդրվի տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ
211652_close_icon

Կներդրվի տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ

views-count3249 դիտում article-date 15:07 05-04-2018
Կառավարության նիստում այսօր վարչապետը եղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ հանձնարարական է տվել: Կարեն Կարապետյանը, կարևորելով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմի ներդնումը, նշել է, որ այն պետք է համակցված լինի պետական էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ: «Նշված պլատֆորմի ստեղծման գործում առաջնահերթ է գույքային հարկերի հաշվառման միասնական համակարգի ներդնումը, ինչի բացակայությունը խնդիրներ է առաջացնում անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման, վճարումների ձևերի, ինչպես նաև հավաքագրման տեսանկյունից»,-ասել է կառավարության ղեկավարը և հանձնարարել ֆինանսների,տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին 5-օրյա ժամկետում կառավարությունում քննարկված տեղական էլեկտրոնային կառավարման միասնական պլատֆորմի ներդրմանն ուղղված գործողությունների ծրագրի և ժամանակացույցի նախագիծը, ինչպես նաև դրա կիրարկման վերաբերյալ իրավական ակտի նախագիծը ներկայացնել կառավարության աշխատակազմ: «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարավել է նաև 3-ամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել գույքային հարկերի հաշվարկման միասնական համակարգ ստեղծելու նախագծման, կազմակերպչական, ինչպես նաև այլ աշխատանքների ուղղությամբ՝ հաշվի առնելով առաջին կետով նախատեսված գործողությունների ծրագիրը։

Նմանատիպ նյութեր