1492 դիտում
18:47 02-06-2016
Կներդրվի պետական կարիքների համար ավիատոմսերի ամրագրման միասնական էլեկտրոնային հարթակ
Կառավարությունը փոփոխություններ է կատարել «Ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման և գնումների գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 10-ի համապատասխան որոշման մեջ:
Որոշման նպատակն է իրավական հիմքեր ստեղծել պետական կարիքների համար՝ պետբյուջեի միջոցների հաշվին ավիացիոն ծառայությունների գնումների կազմակերպման նպատակով «Ամադեուս» ընկերության հետ էլեկտրոնային համակարգի փորձարկման նպատակով պիլոտային աշխատանքների իրականացման նպատակով:
Ըստ հիմնավորման՝ ներկայումս ավարտին է մոտենում «Ամադեուս» ընկերության հետ պետական կարիքների համար ավիատոմսերի ամրագրման միասնական էլեկտրոնային հարթակի ներդրման աշխատանքների իրականացումը:
Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում են որոշակի կազմակերպչական աշխատանքներ, որից հետո համակարգը փաստացի կարող է հանձնվել սկզբնական շրջանում պիլոտային, իսկ կարճ ժամանակ անց նաև լիարժեք շահագործման:
Այսպես՝ որոշմամբ առաջարկվում է կատարել փոփոխություններ, որոնցով, մասնավորապես, սահմանվում է, որ ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման նպատակով պիլոտային աշխատանքներում ընդգրկված հանրապետական գործադիր մարմինների համար www.govtravel.am ինտերնետային կայքը հանդիսանում է ավիատոմսերի գնման միակ թույլատրելի աղբյուր, բացառությամբ որոշ դեպքերի:
Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը հավանություն է տվել ավիատոմսերի գնման փորձնական համակարգի ուղենիշներին:
Նմանատիպ նյութեր
2142 դիտում
14:57 27-08-2021
Կներդրվի էլեկտրոնային հարթակ՝ հիփոթեքային վարկի սպասարկման՝ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով
2877 դիտում
15:47 10-06-2020
ՊԵԿ-ն էլեկտրոնային առևտրի ոլորտի համաշխարհային ընկերությունների համար նախատեսում է ստեղծել էլեկտրոնային հարթակ
Այս բաժնից
1261 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4726 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած