2986 դիտում
09:23 05-04-2018
Ռուսաստանը չի ցանկանում կորցնել իր վերջին գործընկերներին. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Չի բացառվում, որ Թուրքիան իսկապես մտածի, որ իր արժեքը բարձր է, և փորձի ինչ-ինչ որոշումներ և զիջումներ կորզել Ռուսաստանից: Ավելին՝ ռուս-թուրքական վերջին ամիսների բոլոր բանակցություններն էլ ունեցել են բարդություններ: Բայց Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, եվրասիական և ՀԱՊԿ շրջանակում գործընկերը: Ռուսաստանը գնահատում է իր բարեկամներին, և ցանկացած հարց կլուծվի հօգուտ բարեկամության»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին Ռաևսկին՝ անդրադառնալով վերջին օրերին Անկարայում Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի միջև կայացած ռուս-թուրքական բարձր մակարդակի բանակցություններին:
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն էլ նշել է, որ Թուրքիան գուցե փորձի օգտվել «Սկրիպալի գործով» արևմտյան երկրների կողմից դիվանագետների արտաքսման հետ կապված՝ Ռուսաստանի համար տհաճ իրադրությունից, համոզված լինելով, որ Ռուսաստանը Թուրքիայի որևէ պահանջ չի մերժի:
Մալաշենկոն չի բացառել, որ քննարկումները և Թուրքիայի հավակնությունները հասնեն Արցախում ադրբեջանամետ լուծման:
«Բայց կարծում եմ՝ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը կչեզոքացնի նման պահանջները, քանի որ Ռուսաստանը «դատավորը» չէ, Ռուսաստանը միջնորդ է և չի ցանկանում կորցնել իր վերջին գործընկերներին: Ռուսաստանը փորձել է մշտապես տարածաշրջանում իր դիվանագիտական և ռազմական ներկայությամբ կանխել պատերազմական գործողությունների վերսկսման հեռանկարը, ինչն արեց նաև վերջերս: Ռուսաստանին ձեռնտու չէ ո՛չ պատերազմը, ո՛չ էլ բարեկամների հետ հարաբերությունների վատթարացումը: Իսկ Ղարաբաղյան թեմատիկան այն կարևորությունը չունի Թուրքիայի համար ներկայումս, որպեսզի էրդողանը համաձայնության չգա Պուտինի հետ»,- ասել է Մալաշենկոն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1809 դիտում
12:20 08-04-2014
Թուրքիայի միակ հայկական գյուղը չի ցանկանում կորցնել իր անունը
1740 դիտում
15:48 26-11-2014
Ռուսաստանը 2015 թվականին կարող է 1 տրիլիոն դոլար կորցնել
2690 դիտում
22:04 06-10-2015
Ռուսաստանը կարող է կորցնել բարեկամ Թուրքիային. Էրդողան
Այս բաժնից
3226 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»