Թուրքիայի միակ հայկական գյուղը չի ցանկանում կորցնել իր անունը
Թուրքիայի միակ հայկական գյուղը՝ Վաքըֆլըն, որը գտնվում է Հաթայ նահանգի կազմում, նահանգի կազմում համանուն քաղաքային մեծ շրջան ձևավորվելու հետևանքով վերածվել է թաղամասի՝ անվանվելով «Վաքըֆլը թաղամաս», գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1436]Ermenihaber.am[/url] կայքը:
35 տնտեսություն և 135 բնակիչ ունեցող հայկական Վաքըֆլըի բնակիչները ցանկանում են, որ իրենց գյուղը «Վաքըֆլը թաղամաս»-ի փոխարեն անվանվի «Վաքըֆլը գյուղ թաղամաս»:
Հայկական «Ակօս» երկլեզու թերթի տեղեկացմամբ՝ 21 տարի Վաքըֆլըի գյուղապետ հանդիսացող 53-ամյա Պերճ Քարթունը նշելով, որ Թուրքիայում իրենց գյուղը միակ հայկական գյուղն է, և որ իրենց գյուղը թե՛ Թուրքիայում, թե՛ նրա սահմաններից դուրս Վաքըֆլը անվանումով է ճանաչվում, ասել է. «Սրանից առաջ որպես գյուղ ենք ճանաչվել ու այդպես ենք հիշվում: Մեր գյուղի անվանման վերացումը մեզ վշտացնում է:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1436]այստեղ[/url]: