Ռուսաստանը 2015 թվականին կարող է 1 տրիլիոն դոլար կորցնել
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ 2015 թվականին Ռուսաստանի տնտեսությանը և բյուջեին ճգնաժամ է սպասվում և նավթի չափազանց ցածր գնի և տնտեսական աճի դանդաղեցման պատճառով Ռուսաստանը կարող է 1 տրիլիոն դոլար կորցնել:
«Մենք, իհարկե, հաջորդ տարում մեծ ռիսկերի կբախվենք, և, առաջին հերթին, դրանց պատճառը կլինի նավթի գինը: Եթե պահպանվի նման իրավիճակ նաև ռուբլու հարցում, ինչպես այսօր է, ապա 2015 թ-ին մենք չենք ունենա 500 մլրդ դոլար ռուբլի եկամուտ»,-հստակեցչել է Սիլուանովըէ հավելելով, որ դրանք ծրագրվում է փոխհատուցել պահուստային ֆոնդից միջոցներ դուրս գրելու հաշվին: