Հայ փոքրիկ ըմբշամարտիկներն Ուկրաինայից վերադարձել են պատվավոր հաղթանակներով
Այսօր՝ հունիսի 20-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ըմբշամարտի մանկապատանեկան հավաքականը նշում էր հերթական միջազգային հաղթանակը, որը գրանցել էին օրեր առաջ Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում կայացած ըմբշամարտի մանկապատանեկան առաջնության ժամանակ։
Հայաստանը ներկայացրել է 7 մարզիկներից բաղկացած թիմը, ովքեր առանց բացառության վերադարձել են մեդալներով 4 մարզիկ՝ առաջին հորիզոնական, և 3 մարզիկ՝ երրորդ։
Այսօր տեղի ունեցած պարգևատրման արարողության և խրախուսական նվերների հանձնմանը մասնակցել են անվանի մարզիկներ, սաների ծնողները, հարազատները, քաղաքական գործիչներ և բազմաթիվ մարզասերներ։
Միջոցառման ժամանակ սպորտդպրոցի տնօրեն Տիգրան Մարգարյանը հանդես եկավ խոսքով՝ ուղղված մարզիկներին, ովքեր բարձր արդյունք են ցույց տվել, հույս հայտնեց, որ նման արդյունքներ էլի կգրանցեն և Հայաստանի դրոշը բարձր կպահեն թե՛ տեղական, թե՛ միջազգային մրցաշարերում։
Ռոման Ամոյանի, Արթուր Ալեքսանյանի և այլոց հետ անվանական վերնաշապիկներ նվիրեցին մեդալակիրներին, ինչպես նաև շնորհակալագիր հանձնվեց Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցչին, քանզի նրանց աջակցության միջոցով հնարավոր դարձավ մարզիկների՝ միջազգային մրցաշարին մասնակցելը։