Ռոնալդուն իր հրաշք գոլը «Յուվենտուսին» խփել է 2,23 մետր բարձրությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում՝ «Յուվենտուսի» հետ առաջին [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/04/1092932/]խաղում [/url](3:0) Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ:
Պորտուգալացին արդեն լեգենդար դարձած իր երկրորդ գոլը՝ «մկրատ» հարվածով, խփել է 2,23 մետր բարձրությունից:
Այդ ցուցանիշով Ռոնալդուի անձնական ռեկորդը գրանցվել է 2013 թվականին, երբ նա Չեմպիոնների լիգայում 2,93 մետր բարձրությունից գլխի հարվածով գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը:
Նշենք, որ Ռոնալդուի հասակը 1,87 մ է: