211652_close_icon
views-count444 դիտում article-date 13:29 09-04-2015

Ռոնալդուն խփել է իր 300-րդ գոլը «Ռեալ»-ում

«Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն նոր նվաճում գրանցեց: Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Ռեալ»-«Ռայո Վալեկանո» (2:0) խաղում պորտուգալացի հարձակվողը խփեց իր 300-րդ գնդակը «Ռեալ»-ում: 30-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս Իսպանիայի արքայական ակումբում 2009 թվականից: Այս ընթացքում թիմը 2012 թ-ին դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2011 և 2014 թթ-ին՝ Իսպանիայի գավաթի խաղարկության հաղթող, 2014 թ-ին՝ Չեմպիոնների լիգայի հաղթող, 2014 թ-ին՝ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հաղթող, 2012 թ-ին՝ Իսպանիայի սուպերգավաթի հաղթող և 2014 թ-ին՝ աշխարհի ակումբային առաջնության հաղթող: Ռոնալդուն 2013 թվականին և 2014 թվականին ստացել է «Ոսկե գնդակ»:

Նմանատիպ նյութեր