211652_close_icon
views-count3169 դիտում article-date 08:38 04-04-2018

Արման Թաթոյանի անատամ զեկույցը. նա շրջանցել է ընտրակաշառքի թեման. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2017թ. տարեկան զեկույցում ՄԻՊ-ն անդրադարձ է կատարել նաև ընտրական իրավունքին՝ խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ զեկույցի տասը էջերում (այդքան է հատկացված ընտրական իրավունքին) ՄԻՊ-ը շատ հմտորեն շրջանցել է ընտրությունների վրա լրջագույն ազդեցություն ունեցած գործոնի՝ ընտրակաշառքի թեման: Այնինչ` հիշում եք` և՛ խորհրդարանական, և՛ Երևանի ավագանու ընտրություններին փողը հոսում էր գետի նման և հոսում էր ոչ միայն ՀՀԿ, այլև շատ ուրիշ կուսակցությունների թեկնածուների շտաբերից: ՄԻՊ-ը շրջանցել է նաև քվեարկության օրը ընտրողների ահաբեկման ու վերահսկման թեման: Մինչդեռ, հիշեցնենք, այդ ամենը արձանագրել էին միջազգային դիտորդները, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը՝ իր զեկույցում նշելով. «Լայնածավալ ընտրակաշառքի մասին պնդումները և ընտրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումը բացասաբար են ազդել ընտրարշավի վրա՝ մեծացնելով ընտրական գործընթացի նկատմամբ արդեն իսկ առկա անվստահությունը»: Անգամ ՍԴ որոշման մեջ անդրադարձ կար ընտրակաշառքի թեմային, և արձանագրված էր, որ քաղաքական կոռուպցիան խարխլում է երկրի անվտանգությունը: Բայց արի ու տես, որ Արման Թաթոյանը զլացել է զեկույցում խոսել այս մասին, չէ՞ որ այդ դեպքում կստացվեր` նա դուրս է գալիս իշխանության դեմ, այն իշխանության, որն իրեն ՄԻՊ է դարձրել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր