211652_close_icon
views-count2901 դիտում article-date 14:26 03-04-2018

147 արտակարգ դեպք՝ 1 շաբաթում. ԱԻՆ-ն ամփոփիչ տվյալներ է հրապարակել

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 26-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 335 դեպք, որից 147-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 147 կենցաղային կանչ, 79 հրդեհ, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 8 և տուժել 46 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 10 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 12 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 17 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]http://st0.shamshyan.com/editor/0632007001522742847981203.jpg[/img]

Նմանատիպ նյութեր