Սիրիայի Արևելյան Ղութայի բնակավայրեր Է վերադարձել ավելի քան 40 հազար մարդ
Սիրիայի կառավարական զորքերը Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ կազմակերպել են Արևելյան Ղութայի բնակավայրեր խաղաղ բնակիչների վերադարձը։ Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Կենտրոնի պետ գեներալ Յուրի Եվտուշենկոյին,
«Այսօրվա դրությամբ Արևելյան Ղութայի բնակավայրեր Է վերադարձել ավելի քան 40 հազար մարդ»,-նշել է նա:
«Ազատագրված Էրբիլ, Զամալքա, Այն Թերմա, Ջաուբար բնակավայրերում կառավարական զորքերն անցկացնում են պայթյունավտանգ իրերի մաքրման միջոցառումներ, լուծվում են ենթակառուցվածքի վերականգնման առաջնահերթ խնդիրները՝ խաղաղ բնակիչների շուտափույթ վերադարձման համար»,- ասել է նա:
Գեներալի խոսքով՝ ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ ապրիլի 1-ից զինյալներն ու նրանց ընտանիքների անդամները շարունակում են դուրս գալ Դումա քաղաքից. «Ներկայում դուրս են եկել ավելի քան 2 հազար զինյալներ և նրանց ընտանիքների անդամներ»: