211652_close_icon
views-count4295 դիտում article-date 10:37 24-02-2018

Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ամեն ինչ. Սիրիայի արևելյան Ղութայի բնակիչ. «Ամերիկայի ձայն»

Սիրիայում արդեն մի քանի օր է խախտվում է զինադադարը: Կառավարական ուժերը շարունակում են ռմբակոծել Դամասկոսից ոչ հեռու գտնվող Ղութայի արևելյան շրջանը: Այս հատվածը, որի բնակչությունը կազմում է մոտ 400 հազար մարդ, ընդդիմադիր զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքներից է: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4268306.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Ռմբակոծումների արդյունքում գրանցվել են բազմաթիվ զոհեր: Սիրիայի հակամարտությամբ զբաղվող մարդու իրավունքների խումբը հաղորդում է, որ զինադադարի վերջին խախտումների արդյունքում զոհվել է առնվազն 426 մարդ, որոնցից մոտ հարյուրը երեխաներ են: ՄԱԿ-ի տրամադրած տվյալների համաձայն փետրվարի 19-ից զոհերի թիվը հասնում է 300-ի: «Ես չգիտեմ, որտեղ հուղարկավորեմ զոհված որդուս, շարունակվող ռմբակոծումների ու հրետակոծումների պատճառով: Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ամեն ինչ»,- ասում է որդուն կորցրած մի տղամարդ: ՄԱԿ-ը կոչ է արել անմիջապես դադարեցնել ռմակոծումներն արևելյան Ղութայում ու վերադառնալ զինադադարի ռեժիմին, որին պետք է հաջորդի անհապաղ մարդասիրական օգնության ցուցաբերումը տուժածներին ու տեղի բնակչությանը: «Զինադադարին պետք է հաջորդի արևելյան Ղութայում անհապաղ մարդասիրական օգնության ցուցաբերումն ու բժշկական օգնության նպատակով տարհանումը: Հատուկ բանագնացը կոչ է անում Ասթանայի գործընթացի երաշխավորներին հրավիրել հրատապ հանդիպում և վերականգնել զինադադարը: Նա զգուշացնում է, որ Հալլեպի նախադեպը չի կարող կրկնվել»,- հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ալեսանդրա Վելուչին: Հիշեցնենք, որ Ասթանայի գործընթացի երեք երաշխավոր պետություններն են Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը: Սիրիայում զինադադարի վերականգնումը կքննարկի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Նմանատիպ նյութեր