211652_close_icon

Եռամսյակն ավարտվել է, իսկ Արման Թաթոյանը դեռ չի հրապարակել ամենամյա զեկույցը. «Ժողովուրդ»

views-count2724 դիտում article-date 10:20 03-04-2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հակառակ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդպես էլ չի հրապարակել և ոչ էլ ԱԺ ներկայացրել իր ամենամյա զեկույցը: Բանն այն է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը ՀՀ ԱԺ է ներկայացնում տարեկան հաղորդում` նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին»: Միաժամանակ նա առաջին եռամսյակի ընթացքում պետք է հրապարակի զեկույցը: Առաջին եռամսյակն ավարտվել է, սակայն Թաթոյանը ո՛չ հրապարակել է զեկույցը, ո՛չ էլ ուղարկել ԱԺ: Չի բացառվում` վաղը ևեթ նա փորձի շտկել սխալը` արդարանալով, թե մարտի 31-ը շաբաթ օր էր, ապրիլի 1-ը` կիրակի, ապրիլի 2-ը՝ ոչ աշխատանքային: Բայց համաձայնեք` օրենքում նշված է, որ հաղորդումը պետք է ներկայացվի առաջին եռամսյակի ընթացքում, ուստի կարելի էր այդ աշխատանքները կազմակերպել ավելի վաղ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր