211652_close_icon
views-count5021 դիտում article-date 19:10 02-04-2018

Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Ապրիլի 2-ին, ժամը 15:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի հաշմանդամություն ունեցող բնակչին ավտոմեքենայից իր բնակարան (4-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 2000 թ. ծնված Ի. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Ապրիլի 2-ին, ժամը 13:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան (8-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1940 թ. ծնված Ս. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր