211652_close_icon
views-count3890 դիտում article-date 23:16 30-03-2018

Հայոց ցեղասպանության մասին հոլովակը Հնդկաստանի միջազգային փառատոնում լավագույնն է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի հայերի միության հայոց ցեղասպանության մասին հոլովակը լավագույնն է ճանաչվել Հնդկաստանի միջազգային փառատոնում, հաղորդում է [url=http://analitikaua.net/2018/animatsionnyiy-rolik-soyuza-armyan-ukrainyi-luchshiy-na-global-india-international-film-festival]AnalitikaUA.net-[/url]ը: Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված Ուկրաինայի հայերի միության «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորություն տալու համար, հայեր» հոլովակը Հնդկաստանում կայացած միջազգային փառատոնում առաջին տեղն է զբաղեցրել: Փառատոնը տեղի է ունեցել մարտի 24-25-ը Հնդկաստանի Պունա քաղաքում: Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ Անդրանիկ Բերբերյանի եւ Անդրեյ Լիդագովսկու (հեղինակները) աշխատանքը կցուցադրվի մայիսին՝ Կաննի 71-րդ կինոփառատոնի արտամրցութային ծրագրերի շրջանակում: Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ մշակույթը ավանդաբար իրենց կազմակերպության ուշադրության կենտրոնում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր