211652_close_icon
views-count3475 դիտում article-date 22:42 30-03-2018

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

Համաձայն ԱՄՆ նախագահի կողմից նախօրեին ստորագրած հրամանագրի՝ 2018 թվականի ապրիլի 22-ից կվերագործարկվի Ընդհանրացված արտոնությունների համակարգի տրամադրումը Հայաստանի համար։ GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։ Քանի որ GSP-ի վերագործարկումը հետադարձ ուժ ունի, ներմուծողները կարող են դիմել մինչև համակարգի վերագործարկումը (2018թ․ հունվարի 1-ից ապրիլի 22-ը) վճարված տուրքերը հետ ստանալու համար։ Համապատասխան դիմումը պետք է ներկայացնել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 19-ը։

Նմանատիպ նյութեր