2276 դիտում
17:30 30-03-2018
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. առկա է ձնահյուսի վտանգ. ռուսական կողմում կա կուտակված 73 բեռնատար ավտոմեքենա
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 4-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
[b]Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. առկա է ձնահյուսի վտանգ:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 73 բեռնատար ավտոմեքենա:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1213 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1249 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
964 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան