11072 դիտում
08:50 30-03-2018
Երբ ինքը զգա, որ առանց իրեն կարող են ղեկավարել, կգնա հանգստի. նախկին պատգամավոր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը տեսակետ է հայտնել, որ Սերժ Սարգսյանն իշխանությունից կհեռանա այն ժամանակ, երբ զգա, որ առանց իրեն կարող են երկիր ղեկավարել:
Իսկ մինչ այդ, ըստ Հակոբյանի, Ս. Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո իր փորձը կփոխանցի երիտասարդներին, այդ թվում՝ գործող վարչապետ Կարեն Կարապետյանին: «Որպես վարչապետի ես շատ բարձր եմ գնահատում Կարեն Կարապետյանին: Սակայն բոլորս հասկանում ենք, որ ապրիլից հետո Սերժ Սարգսյանն ավելի լայն լիազորություններ է ունենալու, քան ունի այժմ Կարեն Կարապետյանը:
Կարապետյանը կարող է ներքին խնդիրները հարթել, լուծել, սակայն արտաքին աշխարհում խառը վիճակ է, իսկ Սերժ Սարգսյանն այդ փորձն ունի: Ինքը կլինի, երիտասարդներին կսովորեցնի, այդ թվում Կարեն Կարապետյանն էլ է երիտասարդ: Այսինքն` փորձը կփոխանցի, երբ ինքը զգա, որ առանց իրեն կարող են ղեկավարել, կգնա հանգստի»,- ասել է նախկին պատգամավորը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4452 դիտում
16:49 28-12-2015
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող է ղեկավարել երկրի ազգային բանկը
4811 դիտում
10:09 02-04-2020
Երբ հայրենիքը զգա մեր կարիքը, մենք կրկին կլինենք այտեղ. Հովհաննես Խաչատրյան
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1813 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8889 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին