Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին
Մարտի 29-ին, ժամը 12:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 13 շենքի 7-րդ բնակարանի վատառողջ բնակչին իր բնակարանից (3-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները՝ 1934 թ. ծնված Ե. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մարտի 29-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի թիվ 19 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները՝ 1970 թ. ծնված Ի. Ա-ին դուրս են բերել վերելակից: