211652_close_icon

«ԵԼՔ»-ը նոր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում է հանել բնակարանի նոր կառուցված լինելու սահմանափակումը

views-count3145 դիտում article-date 13:52 29-03-2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է հանել բնակարանի նոր կառուցված լինելու սահմանափակումը, ինչը հնարավորություն կընձեռի եկամտային հարկի վերադարձը կիրառել նաեւ առկա բնակարանային ֆոնդի ձեռքբերման դեպքում: Ինչպես տեղեկացրին «ԵԼՔ»-ի մամուլի հետ կապերի բաժնից, նման կարգավորումը հնարավորություն կստեղծի բնակարանային ապահովման խնդիրը լուծել վարձու աշխատող միջին խավի ավելի լայն հատվածի համար, ինչպես նաեւ մարզերում՝ նպաստելով մարզերում անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը: Կից ներկայացնում ենք [url=http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=48876]Օրենսդրական նախագիծը[/url]։

Նմանատիպ նյութեր