Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է արգելել տարիքային սահմանափակումը քաղաքացուն աշխատանքի ընդունելիս
Հայաստանի Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շրջանառության մեջ է դրել քաղաքացուն աշխատանքի ընդունելիս տարիքային սահմանափակումը արգելող օրենքի նախագիծ։
Տ. Ուրիխանյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հուսով եմ կառավարությունը իր կողմից կտա դրական եզրակացություն, իսկ պատգամավորները կքվեարկեն կողմ և կընդունեն այն»,- գրել է պատգամավորը։