Իրանի նախագահը ԼՂ հակամարտության քաղաքական ճանապարհով կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով:
Ինչպես հաղորդում է Apa գործակալությունը, այդ մասին Իրանի նախագահը ասել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
«Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով: Ցանկանում ենք ականատեսը լինել նրա, թե ինչպես է տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի ջանքերով հաստատվում ամուր կայունություն: Ուրախ ենք, որ այս հարթության մեջ գործադրվում են դիվանագիտական ջանքեր»,- հայտարարել է Իրանի նախագահը:
Վերջինս ընդգծել է, որ խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային սկզբունքների վրա: