Տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետը 7 անշարժ գույք ունի, 70 հազար դոլար. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ Կարեն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Սարգսյանը հայտարարագրել է յոթ անշարժ գույք՝ չորս հողամաս և մեկական առանձնատուն, հասարակական նշանակության շինություն և անավարտ շինություն:
Հայտարարագրել է նաև «NISSAN TEANA 250XV V6» մակնիշի ավտոմեքենա:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 25 միլիոն դրամ, 70 հազար ամերիկյան դոլար ու 25 հազար եվրո: Եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 252 հազար դրամ ու ստացվել 2 միլիոն 352 հազար դրամ աշխատավարձից ու 3 միլիոն 900 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]