211652_close_icon
views-count126539 դիտում article-date 10:37 29-03-2018

Արտակարգ դեպք Արցախի Հանրապետությունում. ականի պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող Նոր Ղազանչիի հարևանությամբ, Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով էլ կան զոհեր և վիրավորներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 3 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածները ոչ զինվորականներ են, ոչ էլ զինվորներ, այլ ականազերծմամբ զբաղվողներ են, որոնք գրանցված են «The Halo Trust» կազմակերպությունում: [color=#EF2929] HALO Trust[/color] կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակից հայտնեցին, որ մահացածներն են Պավել Հակոբովը, Մարատ Պետրոսյանն ու Սամսոն Ավանեսյանը: Պայթյունի հետեւանքով եւս 2 սակրավոր վիրավորվել է: Նրանք են Արամ Մկրտչյանն ու Գարիկ Գոհիրյանը:

Նմանատիպ նյութեր