Արթուր Ջավադյանը Մոսկվայում է. նա կմասնակցի ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի նիստին
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 16-րդ նիստի աշխատանքներին:
Ինչպես հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից, միջոցառման շրջանակում նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի և իրականացվող դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև կիբերանվտանգության ընդհանուր համակարգի ձևավորման մոտեցումների վերաբերյալ հարցեր:
Մարտի 30-ին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մասնակցելու է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:
Արթուր Ջավադյանը նախագահելու է Միջպետական բանկի խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվելու են Միջպետական բանկի գործունեության առնչվող հարցեր:
Նախատեսված են հանդիպումներ գործընկեր կառույցների ղեկավարների հետ: