5498 դիտում
13:23 28-03-2018
Ավագ չորեքշաբթի․ սկզբից օծում, ապա մատնում են Քրիստոսին
Ավագ չորեքշաբթին կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծման և Հուդայից մատնության հիշատակման օրն է: Համաձայն ավետարանիչների՝ կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով՝ կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Սակայն Հիսուսը պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11):
Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը, միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:
Օծման դեպքին հաջորդում է Հուդայի կողմից Հիսուս Քրիստոսին մատնելու վճռի կայացումը երեսուն արծաթով։ «Այն ժամանակ տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետի մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես Նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթեոս 26:14):
Հուդա Իսկարիովտացին գնում է փնտրելու քահանայապետերին, ժողովրդի իշխաններին, օրենսգետներին ու փարիսեցիներին, ովքեր տխուր ու տրտում ժողովվել ու խորհում էին, թե ինչպես, ինչ հնարով ազատվեն Հիսուսից, քանի որ ամբողջ աշխարհը Նրա կողմն էր։ Երբ քահանաները խորհում էին ու վրդովվում, Հուդան գալիս ու ասում է, որ նրանց միաբանվելու, օգնելու և զորավիգ լինելու։ Հուդան ասում է, որ ինքը հաստատապես գիտի Հիսուս Քրիստոսի տեղը և կարող է հարմար պահին Նրան մատնել քահանաներին:
Քահանաները կասկած են հայտնում, որ հնարավոր է՝ գիշերը Հիսուսին չկարողանան ճանաչել, և Նա խույս տա ու փախչի, մանավանդ, երբ հեռվից երևա ջահերի լույսը, և բացահայտվի իրենց աանելիքը: Հուդան այս կասկածը փարատում է՝ ասելով, որ ինքն ու քահանաներն առջևից կգնան, և երբ մոտենան, ինքը կհամբուրի և կխոսի Հիսուսի հետ և այդ պահին իրենք կձերբակալեն: Այդ ամենից հետո Հուդան վերադառնում է Վարդապետի մոտ և հարմար պահ է փնտրում, որպեսզի երեսուն արծաթով մատնի Հիսուս Քրիստոսին:
Առաքյալները մեծ հաստատակամությամբ ամեն չորեքշաբթի կարգել են մսեղենից պահք, որպեսզի մարդկությունը Հուդայի հետ չկորչի հավիտենական կորստյամբ, այլ վերստին ծնելով, զգեստավորի արարչական և անապական պատկերով ու արժանի դառնա խոստացած բարիքներին՝ Հիսուս Քրիստոսով:
Նմանատիպ նյութեր
5426 դիտում
16:34 25-03-2018
Ծաղկազարդի տոնը՝ Էջմիածնում. «Եկել ենք միանալու Հիսուս Քրիստոսին` Նրա մարմինն ու արյունը ճաշակելով»
1844 դիտում
13:59 01-04-2015
Մեծ Պահք. այսօր Ավագ չորեքշաբթի է
2166 դիտում
12:03 12-04-2017
Ավագ չորեքշաբթի. այսօր հիշատակվում է Տիրոջ մատնությունը
Այս բաժնից
958 դիտում
16:56 24-11-2024
Քննարկվել են Լիբանանում իրավիճակն ու դրան դիմագրավելու հնարավորությունները
1174 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
784 դիտում
13:56 24-11-2024
Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար