2655 դիտում
13:49 28-03-2018
Քննարկվել են Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի վթարային հանրակացարանային շենքի բնակիչների վերաբնակեցման հետ կապված հարցեր
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարայնություն ունեցող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը` քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ ուսումնասիրվել են առկա բոլոր փաստաթղթերը, համաձայն որոնց հանրակացարանում կան փաստացի բնակվող, ինչպես և նույն հասցեների վրա սեփականության իրավունքով վկայականներ ստացած քաղաքացիներ:
Ըստ այդմ Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է դատական հայցեր, որոնք ներկայում դեռ ընթացքի մեջ են: Հաշվի առնելով դատական գործընթացի հնարավոր տևողությունը, մյուս կողմից նաև տվյալ շենքի վթարայնության աստիճանը, բնակիչների անվտանգության նկատառումներով Երևանի քաղաքապետարանը արդարացի և նպատակահարմար է համարում, անկախ սեփականության իրավունքից, վերաբնակեցնել տարիներ շարունակ տվյալ շենքում բնակված և ներկայում էլ փաստացի բնակվող քաղաքացիներին:
Նաև նշվել է, որ մինչև դատարանի վերջնական վճռի կայացումը չի իրականացվի սեփականության իրավունքով հատկացում: Հարկ է նաև նշել, որ բեկանվել են այն դատական ակտերը, որոնց հիման վրա առանձին քաղաքացիներ ձեռք են բերել սեփականության իրավունք՝ փաստացի բնակեցված բնակելի մակերեսների նկատմամբ: Բոլոր դեպքերում, մինչև դատական գործընթացի ավարտը կկիրառվի միայն փաստացի բնակվող քաղաքացիների՝ նորակառույց շենքերում վերաբնակեցման տարբերակը:
Նմանատիպ նյութեր
6765 դիտում
21:42 30-06-2017
Արցախի 4-րդ նրբանցքի վթարային շենքի բնակիչների հետ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել
1119 դիտում
12:14 22-09-2015
Քննարկվել են Սիսակյան 3 վթարային շենքի վերաբնակեցման երրորդ փուլին առնչվող հարցեր
Այս բաժնից
5623 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
820 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ