1104 դիտում
19:19 26-04-2014
Քաղաքապետարանում հանդիպում-քննարկում է կազմակերպվել Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 վթարային շենքի բնակիչների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ:
Քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Վահե Նիկոյանը, ներկայացնելով 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի շրջանակում վերոնշյալ շենքի խնդրի լուծման հնարավոր տարբերակներն ու լուծումները, ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստ է լսելու և քննարկելու նաև բնակիչների առաջարկները:
Ներկայացնելով հարցի լուծման վերաբերյալ իրենց կարծիքներն ու մոտեցումները՝ Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 բնակիչները շնորհակալություն են հայտնել խնդրին արագ արձագանքելու և կառուցողական հանդիպում կազմակերպելու համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցի վերջնական լուծման տարբերակի ընտրության նպատակով առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
6741 դիտում
21:42 30-06-2017
Արցախի 4-րդ նրբանցքի վթարային շենքի բնակիչների հետ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել
1530 դիտում
12:53 15-12-2015
Ապամոնտաժվում է Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 15 վթարային շենքը
Այս բաժնից
508 դիտում
15:28 24-12-2024
Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն
928 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ