Մոսկվան կպատասխանի Արևմուտքի կոպտությանը. Լավրով
Ռուսաստանը չի հանդուրժի Արևմուտքի երկրների կոպտությունը և կպատասխանի ռուս դիվանագետների արտաքսմանը։ Այդ մասին Տաշքենդում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը, հաղորդում է Tass-ը։
«Չկասկածեք՝ կպատասխանենք»,-ընդգծել է նա։
Հավելել է, որ Ռուսաստանը հասկանում է, որ դա միջազգային հարթակներում Վաշինգտոնի կողմից օգտագործվող մեծ ճնշման ու շանտաժի արդյունքն է։