Մոսկվան կպատասխանի Արևմուտքում ռուսական ԶԼՄ-ների գործունեության սահմանափակմանը. Կրեմլ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը և խոսքի ազատության սահմանափակումը մտահոգիչ է Մոսկվայի համար և նման գործողությունները հակասում են ժողովրդավարության ընդհանուր հասկացությանը, իսկ Մոսկվան պատրաստվում է քայլեր ձեռնարկել ռուսական ԶԼՄ-ներին պաշտպանելու ուղղությամբ, հաղորդում է Ria Novosti-ն։
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է այդ հարցը։
Նշենք, որ Եվրախորհրդարանը ընդունել է «ԵՄ-ի ռազմավարական հաղորդակցության՝ երրորդ երկրի հակազդիչ քարոզչության դեմ» բանաձև։ Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ԵՄ անդամ պետությունների ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին և կազմակերպություններին, օգտագործում է երկկողմ միջպետական հարաբերությունները՝ հանրությունը պառակտելու նպատակով։