Հակառուսական պատժամիջոցներն Արևմուտքի խնդիրն են. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մինսկյան պայմանավորվածությունների իրագործմանը նպաստում է ոչ նրա համար, որ ձերբազատվի հակառուսական պատժամիջոցներից: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Լավրովն ընդգծել է, որ տրամաբանական կապ չի տեսնում դրանում. «Մենք օգնում ենք իրագործել մինսկյան պայմանավորվածությունները ոչ նրա համար, որ վերացվեն պատժամիջոցները: Դա նրանց խնդիրն է, ովքեր սահմանել են դրանք:
Ուկրաինայում խաղաղության հաստատումը բխում է Ռուսաստանի ազգային շահերից, իսկ Արևմուտքի պատժամիջոցները կրում են ապօրինի բնույթ: Արևմուտքն օգտագործում է այդ գործիքը՝ իր չարությունը թափելու համար: Դա մեր ուղին չէ»: