211652_close_icon
views-count5544 դիտում article-date 13:34 27-03-2018

ՀՀ նախագահը Երևանի ընդհանուր իրավասության դատավորների է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին ստորագրել է հրամանագիր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարա¬դատության խորհրդի 2018 թվականի մարտի 16-ի ԱԽ-6-Ե-6 և ԱԽ-6-Ե-7 եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ. 1. Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2. Հարություն ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

Նմանատիպ նյութեր