211652_close_icon
views-count9165 դիտում article-date 09:18 27-03-2018

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այլևս առաջվանը չի լինի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը իր անվան հետ կապված վերջին աղմուկից հետո վերանայել է սեփական գործունեությունը: Եպիսկոպոսը այսուհետ նախկինի նման չի շփվի սեփական հոտի հետ, բաց չի լինի հանրային խնդիրները քննարկելիս, կարծիք չի արտահայտի, չի լսի և չի արձագանքի: Այսպիսի տպավորություն է ստեղծվում Շիրակի թեմի առաջնորդի այն քայլերի շարքից, որոնք նա արդեն կատարել է իր անվան շուրջ վերջին աղմուկից հետո: Խոսքը զոհված զինվորի դին եկեղեցում դնել-չդնելու հետ կապված աղմուկի մասին է: Այդ օրերին եպիսկոպոս Աջապահյանը հայտնվեց ԶԼՄ-ների, հասարակության և հատկապես ֆեյսբուքահայության անողոք քննադատության թիրախում և, ահա, որպես արդյունք որոշել է այսուհետ փակ լինել նույն այդ հանրության համար: «Այսուհետ դուք կունենաք այլ առաջնորդ: Առաջնորդը գուցե մնա նույն անուն ազգանունով, բայց կունենաք այլ առաջնորդ: Այդ առաջնորդը կլինի լուռ և չի խառնվի ոչ մի բանի»,-իր վերջին հարցազրույցում նշել էր նա»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր