Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին
Մարտի 26-ին, ժամը 10:24-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. մարտի 24-ի ուժեղ քամուց վնասվել է Հրազդան քաղաքի դպրոցի տանիքի ծածկը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց վնասվել է դպրոցի տանիքի ծածկը (մոտ 30 քմ):
***
Մարտի 26-ին, ժամը 10:04-ին տեղեկություն է ստացվել, որ մարտի 24-ի քամուց հասցված վնասից Կոտայքի մարզի Սոլակ գյուղում ստեղծված իրավիճակը ճշտելու համար դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ս.թ. մարտի 24-ի ուժեղ քամու հետևանքով վնասվել է Ա. Հ.-ին պատկանով 12 թաղամասի թիվ 41 տանը հարակից ավտոտնակի տանիքի ծածկը (մոտ 48 քմ), Մ. Խ.-ին պատկանով 12 թաղամասի թիվ 20 տանը հարակից անասնագոմի տանիքի ծածկը (մոտ 12 քմ) և Յ. Ե.-ին պատկանող 1-ին փողոցի թիվ 40 տանը հարակից ավտոտնակի տանիքի ծածկը (մոտ 8 քմ):
***
Մարտի 26-ին, ժամը 15:32-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում՝ ծիրանի այգիների մոտակայքում, ավտոմեքենան կիսով չափ թեքվել է դեպի առվակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի 35 NX 901 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Ս.) դուրս են բերել առվակից:
***
Մարտի 26-ին, ժամը 13:06-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ս. թ. մարտի 24-ին տեղի ունեցած քամուց ծառը կոտրվել և ընկել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությանը պատկանող հաղորդակցման լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ծառից հեռացրել են «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությանը պատկանող մալուխները:
***
Մարտի 26-ին, ժամը 13:47-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին տեղի ունեցած քամուց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 36 շենքի տանիքի ծածկից որոշ հատված պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են տանիքից կախված ծածկը (մոտ 1 քմ)։
***
Մարտի 26-ին, ժամը 10:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 2/1 շենքի մոտակայքում ծառի ճյուղերը ս. թ. մարտի 24-ի քամուց պոկվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն` մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը: