2677 դիտում
19:17 26-03-2018
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է լրագրողական աշխատանքների մրցույթ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի մրցույթ հետևյալ անվանակարգերում.
-[b] Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ
- Լավագույն ռադիո ռեպորտաժ
- Լավագույն հետաքննական նյութ
- Լավագույն հոդված/մարդկային պատմություն
- Լավագույն բլոգային գրառում[/b]
Լրագրողական նյութերը կարող են լինել հետևյալ ձևաչափերով՝ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, առցանց և մուլտիմեդիա: Դրանք պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում հրապարակված լինեն 2017 թ. նոյեմբերի 1-ից 2018 թ. նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել [url=https://docs.google.com/forms/d/1fYbWMvvfoOzfIfeIbaiksw6JvUjC4C9SmubEgtrmhW8/viewform?ts=5ab8acd0&edit_requested=true]ՕՆԼԱՅՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ[/url] մինչև 2018 թ. նոյեմբերի 5-ը:
Հաղթողների համար նախատեսվում են դրամական մրցանակներ և հավաստագրեր։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2018 թ. դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների օրը:
Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել [url=http://hcav.am/events/26-03-2018-02/]ԱՅՍՏԵՂ[/url]
Մրցույթն անցկացվում է «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
[b] Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ [/b]
Նմանատիպ նյութեր
7789 դիտում
23:20 10-04-2018
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է բժիշկ-փորձագետի թափուր աշխատատեղի մրցույթ
Այս բաժնից
1216 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
727 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
745 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին