2918 դիտում
22:20 21-03-2018
Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործը դատարանում է. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
2018 թ. մարտի 22-ին՝ ժամը 17:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նիստերի դահլիճ 4) կսկսվի Լոռի հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը:
Հիշեցնենք՝ 2017 թ. սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա բռնության գործադրմամբ խոչընդոտվել է Նարինե Ավետիսյանի լրագրողական, մասնագիտական գործունեությունը, երբ վերջինս փորձել է նկարահանել հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները:
Նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու Կազմակերպության փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ճանաչվել են տուժող Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչներ: Վ. Խաչատրյանին ու Տ. Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/events/21-3-2018-06/ © 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
[b]Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ[/b]
Նմանատիպ նյութեր
6405 դիտում
19:54 17-05-2018
Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով դատավորին ինքաբացարկ կհայտնեն
2849 դիտում
22:47 22-03-2018
Նարինե Ավետիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելու գործով տուժող կողմը դատավորին ինքնաբացարկ կհայտնի
2725 դիտում
19:17 26-03-2018
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է լրագրողական աշխատանքների մրցույթ
Այս բաժնից
1165 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1204 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
928 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան