211652_close_icon
views-count4804 դիտում article-date 18:28 26-03-2018

Հանձնարարվել է համապատասխան միջոցներ ձեռնարկել մարտի 24-ին գրանցված ուժգին քամու հետևանքները վերացնելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է մայրաքաղաքում մարտի 24-ին գրանցված ուժգին քամու՝ քաղաքային տնտեսության տարբեր ենթակառուցվածքներին պատճառած վնասների վերաբերյալ։ Պատասխանատուները զեկուցել են, որ գրանցվել է ծառերի, գովազդային և ճանապարհային վահանակների տապալման, տանիքների վնասման ընդհանուր առմամբ 56 դեպք: Խնդիրներ են գրանցվել նաև էներգամատակարարման համակարգում: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ծառայություններն օպերատիվ արձագանքել են «Թեժ գիծ» ծառայությամբ ստացված բոլոր ահազանգերին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի համապատասխան վարչություններին և ծառայություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կարճ ժամկետում ուսումնասիրել և գույքագրել քամու հասցրած վնասներն ու քայլեր ձեռնարկել քաղաքային ենթակառուցվածքներում արձանագրված վթարների հետևանքները վերացնելու և դրանց բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ՝ ներգրավելով քաղաքային բոլոր ծառայություններն ու համատիրություններին:

Նմանատիպ նյութեր