Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է Մայր Աթոռում համախմբված հարյուրավոր մանուկներին
Այսօր՝ մարտի 25--ին, մարդաշատ էր համայն հայության հոգևոր կենտրոնում:
Վաղ առավոտյան Հայաստանի տարբեր բնակավայրերից ծնողների առաջնորդությամբ բազում մանուկներ արդեն ժամանել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ծաղկազարդի տոնի կապակցությամբ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները:
Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճարի առջև տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, որի ընթացքում հոգևոր դասն օրհնեց աշխարհի չորս կողմերը: