565 դիտում
18:16 28-08-2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է 3 նորաօծ քահանաներին
Օգոստոսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի հուլիսի 16-ին քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն ավարտած նորաօծ երեք քահանաներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի։
Վահան Սրբազանը, Վեհափառ Հայրապետին ներկայացնելով իր իսկ ձեռամբ քահանայական օծման արժանացած նորընծաներին՝ Արժանապատիվ Տ. Պետրոս քահանա Կադեյանին, Տ. Մովսես քահանա Սահակյանին և Տ. Հակոբոս քահանա Իսահակյանին, ուրախությամբ ընդգծեց, որ վերջիններս պատրաստ են իրենց նվիրյալ ծառայությունը բերելու Հայոց Եկեղեցու անդաստանում:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով` նրանց փոխանցելով հայրական իր պատգամն ու օրհությունը:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ նորաօծ քահանաներն իրենց հոգևոր սպասավորությունը սկսում են հայ ժողովրդի համար բարդ ժամանակաշրջանում, երբ առավել կարևորվում է հայ եկեղեցականի ամբողջական և նվիրյալ ծառայությունը՝ հավատ, հույս ներշնչելու հայորդիներին այս դժվարին փորձությունների միջով անցնելիս, զորացնելու նրանց հավատքը և սերն առ Աստված։
Վեհափառ Հայրապետը հոգևորականներին պատգամեց բարի օրինակ լինել հավատացյալների համար, նվիրյալ և հանձնառու ծառայությամբ ուրախություն և մխիթարություն պարգևել հավատավոր ժողովրդին, իրենց կարողությունները լավագույնս ի սպաս դնել հոգևոր սպասավորության մեջ՝ բարձր պահելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարի համբավը։
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանա հայրերին՝ նրանց ընծայելով «Մաշտոց» ծիսարաններ, ձեռաց խաչեր և Սուրբ Հաղորդության մասնատուփեր:
Առաջիկա օրերին քահանա հայրերը Նորին Սրբության օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայոց Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:

Նմանատիպ նյութեր
1101 դիտում
16:50 03-02-2016
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ 12 քահանաներին
3668 դիտում
22:58 18-12-2017
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1195 դիտում
18:32 23-08-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
403 դիտում
18:59 16-05-2024
ՆԳ նախարարը և ՄՄԿ փոխտնօրենը խոսել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ աշխատանքների մասին
391 դիտում
18:47 16-05-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրենին
403 դիտում
18:35 16-05-2024
ԱԺ-ում հյուրընկալվել է Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխը