13869 դիտում
09:59 23-03-2018
Եվրաիության հետ վիզաների ազատականացումը 1.5 տարի անց իրականությո՞ւն կդառնա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած 2017թ. նոյեմբերին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի որոշ դրույթներ սկսել են գործել, սակայն վիզաների ազատականացման խնդիրը դեռ յոթը սարի հետևում է: Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն ինչպես կիրագործի ԵՄ-ի առաջ ստանձնած պարտավորությունները: Ի դեպ, այդ մասին բազմիցս հայտարարել է նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Իսկ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշել է, թե վիզաների ազատականացմանը կարելի է սպասել առնվազն մեկ ու կես տարի անց:
«Եթե ամեն ինչ լավ է գնում, մեկ ու կես տարի է տևում, եթե սկսում է ձգձգվել ինչ-որ մեկի պատճառով, կարող է տևել տարիներ: Եթե ԵՄ անդամներից մեկը սկզբունքորեն դեմ լինի, ապա կարող է և իրականություն չդառնա»,- նշել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
10005 դիտում
17:30 27-11-2017
ԵՄ հետ վիզաների ռեժիմը ազատականացումը հնարավոր է մինչեւ 2020 թվականը․ Սվիտալսկի. news.am
Այս բաժնից
1822 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1402 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1999 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»