10743 դիտում
20:05 22-03-2018
Գողության փորձ՝ Խորենացի փողոցում գտնվող բանկոմատից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկոմատից գողության փորձ կատարած անձանց ինքնությունը:
Նախնական տվյալներով՝ 2018թ. փետրվարի 13-ի լույս 14-ի գիշերը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), վնասելով Երևանի քաղաքի Խորենացի փողոցում գտնվող ԲԲԸ-ին պատկանող ավտոմատ գանձման մեքենան, փորձել են գումար հափշտակել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց, որոնցից 2-ը իգական սեռի ներկայացուցիչներ, հայտնաբերելու ուղղությամբ՝ նրանց` դեպքի վայրում գտնվելու հանգամանքները պարզելու համար։
Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]
ՀՀ քննչական կոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3240 դիտում
20:43 28-10-2014
Գողության փորձ՝ բանկոմատից
1147 դիտում
11:43 05-11-2014
Բացահայտվել է «Ամերիաբանկ»-ի բանկոմատից գողության փորձ կատարած անձի ինքնությունը. նա ինքնակամ ներկայացել է
7697 դիտում
17:13 26-01-2018
Բռնել էին գողության և գողության փորձ կատարելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
706 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
967 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
811 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը