Արտերկրում ապրող հայերը կօգտվեն ՀՀ կադաստրի ծառայություններից
Կառավարությունը այսօրվա նիստում փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Նախատեսված կարգավորումները հնարավորություն կընձեռեն արտրերկրում մշտական բնակություն հաստատած մեր հայրենակիցներին ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով դիմելու և ստանալու ինչպես իրենց գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն, այնպես էլ՝ ավարտական փաստաթղթեր (գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ, տեղեկանքներ և այլն):
Այսինքն՝ առանց ՀՀ այցելելու օտարերկրյա պետությունում բնակվող մեր հայրենակիցները կարող են հյուպատոսական հիմնարկների միջոցով տեղում օգտվել կադաստրի պետական կոմիտեի կողմից մատուցվող ծառայություններից: Վարչապետը հորդորել է ստեղծված հնարավորության մասին պատշաճ իրազեկել մեր հայրենակիցներին: