211652_close_icon

Շիրակի մարզի Բյուրակն համայնքի դպրոցի փոխտնօրենին մեղադրում են թմրամոլության մեջ. «Հայկական ժամանակ»

views-count3319 դիտում article-date 09:44 22-03-2018
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Բյուրակն համայնքի միջնակարգ դպրոցում, որտեղ մթնոլորտն ու ղեկավարության փոխհարաբերություններն այնքան էին լարվել, որ հաստատությունը հայտնվել էր նաև մամուլի ուշադրության կենտրոնում, կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել. տնօրեն Լուսինե Մելիքյանը մարտի 20-ի հրամանով աշխատանքից ազատել է դաստիարակչական գծով փոխտնօրեն, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մանվել Խոջումյանին: Վերջինիս մեղադրում են թմրամոլ լինելու մեջ ու դեռ մի բան էլ ավելի: Հիմք է ընդունվել Շիրակի մարզի դատախազի գրությունը: Թե ինչի մասին է այդ գրությունը և ինչ բովանդակություն ունի, աշխատանքից ազատված փոխտնօրենն ասաց՝ չգիտի, քանի որ տնօրենը հրաժարվել է դրա պատճենը տրամադրել իրեն: «Նույն տնօրենը հայտարարություն է տվել՝ իբր ես բուժվում եմ նարկոդիսպանսերներում, չգիտեմ ինչեր եմ օգտագործում, դրա համար ինձ կանչել են քննչական բաժին, ուզել են նմուշ, ես հրաժարվել եմ: Հենց այդպես էլ ինձ ասել են, որ ձեր իրավունքն է, կարող եք հրաժարվել, որովհետև մենք հիմք չունենք: Հնարավոր է՝ ձեր դեմ հարյուր հոգի էլ գրեն այդպիսի բաներ, ձեզ օրական հարյուր անգամ չպետք է տանենք ստուգման»,- ասաց արդեն նախկին փոխտօրենը և հավելեց. «Ես էլ կարող եմ խնդրել նույն մարդուն (տնօրենին-խմբ.) ստուգեն վեներական հիվանդությունների հետ կապված»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր